Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Սննդի անվտանգությունը հղիության ընթացքում. morevmankan.am

Սննդի անվտանգությունը հղիության ընթացքում. morevmankan.am

Սննդային թունավորումները և սննդամթերքի հետ փոխկապակցված հիվանդությունները շարունակում են մնալ արդի հիմնախնդիր, ինչը հատկապես կարևոր է Ամանորի նախաշեմին և տոների ընթացքում։ Այսպես, համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների` 2020-2022 թվականներին արձանագրվել է 192 մանրէային սննդային թունավորումների, այդ թվում` բոտուլիզմի 50 դեպք։

Անհամեմատ շատ են սալմոնելային, այլ չճշտված աղիքային և ենթադրյալ աղիքային վարակները, որոնց թիվը 2022 թվականին կազմել է  համապատասխանաբար՝ 652, 2730 և 5527, ընդ որում,  դեպքերի գրեթե 50%-ն արձանագրվել է կանանց շրջանում։

Ստորև պարզ կանոնները կօգնեն պաշտպանել Ձեզ և Ձեր երեխային սննդային թունավորումներից:

  • Լվացեք միրգը, բանջարեղենը և կանաչեղենը՝ հողի բոլոր հետքերը հեռացնելու նպատակով։
  • Հում մթերք պատրաստելուց հետո (թռչնամիս, միս, ձու, ձուկ, հում բանջարեղեն և այլն) լվացեք բոլոր մակերեսները, սպասքը և ձեռքերը, ինչը կօգնի խուսափել սննդային թունավորումից։
  • Համոզվեք, որ հում մթերքը պահվում են պատրաստի սննդից առանձին, հակառակ դեպքում դա կարող է դառնալ աղտոտման պատճառ։
  • Աշխատեք հում մսի համար օգտագործել առանձին դանակ և կտրատման տախտակ։
  • Պատրաստի կերակուրները տաքացրեք այնքան ժամանակ, մինչև դրանք իրապես լինեն տաք, ինչը հատկապես կարևոր է թռչնամիս պարունակող ճաշերի և միկրոալիքային վառարանում տաքացման դեպքում։
  • Ուտելուց առաջ ձեռքերը լվացեք օճառով։
  • Պահպանեք սնունդը համապատասխան ջերմաստիճանում։
  • Սնունդն օգտագործեք եփելուց անմիջապես հետո:


Հոդվածում օգտագործվել են Միացյալ Թագավորության Ազգային առողջապահական ծառայության և ՅՈՒՆԻՍԵՖ պաշտոնական կայքերում առկա տեղեկատվությունը։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ